
Մշտադիտարկման և տվյալների հավաքագրման բաժին
- Կենտրոնի բոլոր բաժինների ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրում և համակարգում.
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից (այսուհետ՝ ՏՄԱԿ) ստացվող ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրում և համակարգում.
- տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ մեխանիզմների և ձևաթղթերի մշակման և շրջանառման ապահովում.
- տվյալների հավաքագրման և համակարգման վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում.
- Կենտրոնի տվյալների տեղեկատվական բազայի համակարգում.
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (այսուհետ՝ ԿՏԱԿ) աշխատակիցների հետ Կենտրոնում իրականացվող գործընթացների տվյալների հավաքագրման և համակարգման աշխատանքների վերաբերյալ քննարկումների կազմակերպում և իրականացում.
- ԿՏԱԿ-ի աշխատակիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազայի (այսուհետ Բազա) համակարգման աշխատանքների քննարկում.
- ՏՄԱԿ-ների տվյալների հավաքագրման և համակարգման գործառույթի համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում.
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի վերաբերյալ տարաբնույթ հետազոտությունների անցկացում և վերլուծությունների ներկայացում.
- Կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տարբեր թեմաներով ու նպատակներով սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների պարբերական իրականացում.
- Կենտրոնի տարբեր բաժինների գործունեության, ինչպես նաև այդ բաժինների աշխատակիցների աշխատանքների մշտադիտարկման ու գնահատման համար գործիքների և ժամանակացույցի մշակում.
- ՏՄԱԿ-ների գործունեության մշտադիտարկման համար անհրաժեշտ գործիքների և ժամանակացույցի մշակում.
- Կենտրոնի աշխատանքային փաստաթղթերի հավաքագրում և համակարգում.
- Կենտրոնի արխիվի համակարգում և վարում: