«Ինչպես օգնել ծնողներին խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում» և «Ինչպես օգնել ուսուցիչներին խթանել երեխայի ներառումը հեռավար ուսուցման մեջ» թեմաներով վերապատրաստումներ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը Covid-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում իրականացվեցին «Ինչպես օգնել ծնողներին խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում» և «Ինչպես օգնել ուսուցիչներին խթանել երեխայի ներառումը հեռավար ուսուցման մեջ» թեմաներով վերապատրաստումներ` ուղղված արտակարգ իրավիճակի և հեռավար կրթության պայմաններում ԿԱՊԿ ունեցող երեխաների կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը:
Վերապատրաստման դասընթացավարներն էին Հ.Ադամյանը, Ա.Գարեգինյանը, Լ. Հակոբյանը և Լ.Մարգարյանը։
Դասընթացներն իրականացվել են ՀՀ բոլոր մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն ուսուցիչներին և ծնողներին: