2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցավ Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը, մասնակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների։
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով ներառական կրթությանը՝ շեշտվեց, որ Սյունիքի մարզը ներառական կրթության իրականացման արդյունավետությամբ Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: Կարևորվեց ՏՄԱԿ-դպրոց սերտ համագործակցությունը և ԿԱՊԿ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համակարգված կազմակերպումն ու իրականացումը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ