Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ընթացքի մեջ են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար իրականացվող խորհրդատվությունները։
2025թ․ փետրվարի 4-ին և 5-ին ՀՄԿ գնահատման բաժնի մասնագետների կողմից անցկացված հերթական խորհրդատվությանը մասնակցում էին Երևանի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, Կոտայքի, Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և Արարատի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության մասնագետները։
Խորհրդատվության առանցքային թեման վերաբերում էր լսողության խնդիրներ ունեցող սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմին։ Քննարկվել են նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացներում առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիների, սահմանված որակիչների, համապատասխան նկարագրերի և չափանիշների, խելամիտ հարմարեցումների տրամադրման վերաբերյալ հարցեր:
Նույն թեմայով խորհրդատվություններ են իրականացվում նաև առցանց ձևաչափով՝ ՀՀ բոլոր տարածքային մանկավարժահոգաբանական աջակցության կենտրոնների գնահատող մասնագետների համար:
Գործընթացը կրում է շարունակական բնույթ։
07.02.2025