ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա ՄԱՐՏ «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթին կարող են մասնակցել.
- Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը
- Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը
- Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև մարտի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
06.03.2025