ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա ԱՊՐԻԼ «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթին կարող են մասնակցել.
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան
- Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն
- Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ
- Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)
- Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան
- ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ
- ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև մարտի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
02.04.2025