Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի իրազեկման բարձրացմանն ուղղված դասընթացները շարունակվում են։
2025թ. փետրվար-մարտ ամիսներին «ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթացներ են իրականացվել Վանաձորի թիվ 31, Սիսիանի թիվ 2 և Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզներում:
Դասընթացավարն էր ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հատուկ մանկավարժ Լյուդմիլա Գարեգինյանը։ Դասընթացներին մասնակցում էին շուրջ 70 ծնողներ և ՆՈՒՀ-երի աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Հատուկ մանկավարժական խորհրդատվությունը ծնողներին ուղղված էր մասնագիտական աջակցություն տրամադրելու երեխաների զարգացման, դաստիարակության, ուսման, հուզական զարգացման ու դժվարությունների հաղթահարման հարցերի վերաբերյալ։
Դասընթացների ընթացքում ծնողները ծանոթացան`
- ✦ հատուկ մանկավարժի հիմնական գործառույթներին,
- ✦ տեղեկատվություն ստացան խմբային պարապմունքների տրամադրման ձևաչափի և արդյունավետության,
- ✦ ծնողի և հատուկ մանկավարժի համագործակցության վերաբերյալ,
- ✦ ձեռք բերեցին հմտություններ իրենց երեխաների ուժեղ կողմերը բացահայտելու և դրանց հիման վրա նրանց կարիքներին համապատասխան նոր կարողություններ ձևավորելու ուղղությամբ:
Հանդիպումները շարունակական են՝ միտված այս ուղղությամբ ծնողների գիտելիքների ընդլայնմանը և երեխաների հոգեկան զարգացմանը։
28.04.2025