Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից շարունակվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների լոգոպեդների վերապատրաստումները՝ նախադպրոցական կրթության ոլորտում լոգոպեդների կողմից իրականացվող աշխատանքներում միասնական մոտեցում սահմանելու նպատակով։
2025թ․ ապրիլին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում «ԼՈԳՈՊԵԴԻ ԴԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» թեմայով դասընթացներ են իրականացվել Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի մանկապարտեզների լոգոպեդների համար։
Դասընթացավարներն էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստողներ Օֆելյա Գրիգորյանը և Ռուզաննա Մուրադյանը։
Դասընթացների նպատակն էր բարելավել նախադպրոցական ուսումնական հաստատություններում տրամադրվող լոգոպեդական աջակցության ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ ընդլայնելով լոգոպեդների կարողությունների և հմտությունների շրջանակը իրենց պաշտոնային պարտականություններով սահմանված գործառույթների, լոգոպեդի դերի, ծնող-մանկավարժական աշխատող դրական հարաբերությունների և կառուցողական համագործակցության ուղղությամբ։
14.05.2025