Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ մշակվել է «ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ձեռնարկը, որն ուղղված է դրական ծնողավարության հմտությունների զարգացմանը, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների և ծնողական համայնքի հետ շարունակական համագործակցության, ինչպես նաև ներառականության մշակույթի կայացմանը։
Ծնողավարության գործընթացի գրագետ կազմակերպումը ուղղակիորեն պայմանավորում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Երեխայի կրթությունն ու դաստիարակությունը, նրա զարգացման ներուժի առավել արդյունավետ իրացումը մեծապես պայմանավորված է նաև ծնողական համայնքի կողմից սեփական գործառույթների ճիշտ ընկալմամբ, դրական ծնողավարման հմտությունների տիր ապետմամբ, ինչը հաճախ է անտեսվում։
Ձեռնարկում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են`
- ✦ ընտանիք-ՆՈՒՀ-դպրոց փոխհամագործակցության տարբեր ձևերն ու դրանց դրսևորումները,
- ✦ ծնողավարության առանձնահատկությունները ՆՈՒՀ-ում և դպրոցում,
- ✦ ՆՈՒՀ-դպրոց համագործակցության մեխանիզմները,
- ✦ ծնող-դպրոց կապի կարևորությունը,
- ✦ ծնողավարության դրսևորումները տարբեր՝ ժողովրդավար և թվային հասարակություններում,
- ✦ ինչպես նաև ծնողավարման հմտությունների վերաբերյալ մոտեցումներ ու դիտարկումներ՝ հիմքում ունենալով երեխայի գերակա շահը։
13.06.2025