Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՔայլՏեք ընկերության համագործակցության շրջանակում անցկացվում են իրազեկման միջոցառումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների համար։
Միջոցառումներն իրականացվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3.1-րդ կետի հիման վրա, ըստ որի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում ներառվում են նաև պետական բյուջեի միջոցներով կատարվող հատկացումներ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցման նպատակով:
2025թ․ հուլիսի 4-ին տեղի ունեցավ հերթական իրազեկող հանդիպումը Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ի անձնակազմերի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ֆիզիկական մատչելիության ապահովման համար նախատեսված սարքերն ու տեխնոլոգիաները, որոնց կիրառումը կարող է զգալիորեն նպաստել կրթական հաստատությունների միջավայրի հասանելիության բարելավմանը:
Նշենք, որ «ՔայլՏեք» ընկերությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների համապարփակ լուծմամբ՝ վերականգնողական բժշկությունից մինչև սոցիալական ներառման խթանում՝ միաժամանակ համագործակցելով ՀՀ տարբեր պետական գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։
Դպրոցների տնօրենները ողջունեցին նախաձեռնությունը, միաժամանակ ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու դիտարկումները։
04․07.2025