Մեկնարկում ենք նոր համագործակցություն «Կոնսորտ Արմենիա» ՀԿ հետ
«Կոնսորտ Արմենիա» հասարակական կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ֊ի UNICEF համագործակցությամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի փոխակերպում աջակցող և այլընտրանքային հաղորդակցման միջոցներով» ծրագրի շրջանակում 2025թ․ հուլիսի 14-15-ը տեղի ունեցավ երկօրյա դասընթաց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների համար։
Դասընթացը նվիրված էր այլընտրանքային ու լրացուցիչ հաղորդակցման (AAC) ժամանակակից տեխնոլոգիաների և աջակցող միջոցների (AT) ներկայացմանը։
Դասընթացների նպատակն էր նորագույն տեխնոլոգիաների և միջազգային փորձի շնորհիվ բարելավել հատուկ կարիքներ ունեցող անձանց կյանքի որակը՝ ընդլայնելով նրանց արտահայտվելու, սովորելու և իրենց ներուժն օգտագործելու հնարավորությունները։
Consort World ընկերության հիմնադիր Քամիլ Մաթթան ներկայացրեց այս ուղղությամբ նորարարական մոտեցումները՝ շեշտադրումներ անելով մասնավորապես հետևյալ հարցերի շուրջ․
- ✦ ինչպես բացահայտել երեխայի կրթության առանձնահատուկ պայմանները, մասնավորապես աջակցող սարքերի և տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը,
- ✦ ինչպես ընտրել ճիշտ աջակցող միջոցներ,
- ✦ որն է աջակցող տեխնոլոգիաների դերը ներառական կրթության ապահովման գործում։
Նախաձեռնությունը միտված էր տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը՝ խթանելով յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացումը։
16․07.2025