Հաշվետվություն 2025, I կիսամյակ | «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիր
Ձեզ ենք ներկայացնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի 2025թ-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը։
2025թ-ի առաջին կիսամյակում ծրագրում ընդգրկված մենթորների կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցների ուսուցիչները, ուսուցչի օգնականներն ու հոգեբանները, ինչպես նաև տնօրեններն ու ղեկավար անձնակազմերը. ընդհանուր առմամբ՝ ՀՀ 62 դպրոցների 1145 մանկավարժ (հերթական ատեստավորման դասընթացին մասնակցել է 163 ուսուցիչ):
Վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ՝ խորացնելով ներառող դասավանդման կարողություններն ու հմտությունները։
Մենթորական աջակցությունը բոլոր վերապատրաստվող ուսուցիչներին շարունակական բնույթ է կրում:
25․07.2025