Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․սեպտեմբերի 24-ին անցկացվեց՝ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄՆԵՐ ՈՒ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով վեբինարը։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Միհալիչ Կոցիանը և Անդրեա Պաուլիկը։
Վեբինարն ուղղված էր տեսողական համակարգի գործունեության բարդությունները բացահայտելուն, կանխարգելելուն, այդ ուղղությամբ ռազմավարություններին ու գործողություններին։ Բանախոսները հակիրճ անդրադարձան տեսողության խթանման պատմական զարգացմանը, ներկայացրին ամփոփ տեղեկատվություն տեսողության խթանումների և տեսողական վարժությունների, դրանց տարբերությունների և առանձնահատկությունների, իրականացման տեղի ու ժամանակի, հաճախականության վերաբերյալ։
Վեբինարի ընթացքում դիտարկվեցին նաև տարբեր ռազմավարությունների կիրառման գործնական մեթոդներն ու եղանակները՝ աշխատանքի մեջ կամ առօրյա կյանքում դրանք կիրառելու, յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ ուղենիշներ մշակելու նպատակով՝ ուղղորդելով և հնարավորություն տալով նրան օգտագործել իր տեսողությունն իր բնական միջավայրում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
26.09.2025

 
				 
				 
				 
				
