ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ՍԵՊՏԵՄԲԵՐ) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթին կարող են մասնակցել.
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
- Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
- ա․ «Հայոց լեզու և գրականություն»,
- բ․ «Հայրենագիտություն»,
- գ․ «Օտար լեզուներ»,
- դ․ «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
- ե․ «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
- զ․ «Արվեստ և արհեստ»,
- է․ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,
- Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,
- Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
- Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,
- Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),
- Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,
- ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,
- ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին)՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
09.09.2025


