Օրերս աշխատանքային այցով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էին հյուրընկալվել «Պերկինս միջազգային» կազմակերպության ներկայացուցիչներ Դարիա Յուդովիչիչը և Նիկոլինա Յուրիչը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին վերաբերող ընթացիկ աշխատանքային հարցեր։
Մասնավորապես հստակեցվեցին «Դպրոցներում 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար հատուկ մանկավարժական ծառայությունների ներդրումը» պիլոտային ծրագրի շրջանակում ուղեցույցի մշակման ընթացակարգերը, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակմանն առնչվող խնդիրները։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև ՏՄԱԿ-ների մասնագետների համար Վեբինարների իրականացմանը՝ կարևորելով դրանց արդյունավետությունը մասնագիտական հմտությունների կատարելագործման տեսանկյունից։
Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը ռեսուրս կենտրոնի վերակազմակերպելու գործընթացներին ընդառաջ՝ քննարկվեցին այս ուղղությամբ իրականացվելիք գործողությունների հաջորդականությունն ու ընթացակարգերը, հստակեցվեց ռեսուրս կենտրոնի կառուցվածքը։
Դիտարկվեց նաև տեսողական ընկալման գնահատման գործընթացը, որի ուղղությամբ վերապատրաստումների երկրորդ փուլն ընթացքի մեջ է։
30.09.2025


