2025թ․ հոկտեմբերի 1-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի նպատակն էր ՀՄԿ մասնագետներին ծանոթացնել «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ» ուղեցույցով նախատեսված՝ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործիքակազմին։
Հանդիպումն անցկացրեց ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Ավագյանը։ Նա մշտադիտարկում իրականացնող մասնագետներին ներկայացրեց հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականություններով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման և հոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացում փաստաթղթավարության միասնական մոտեցում ապահովելուն միտված դրույթները։
Հանդիպումն ուղեկցվեց հարցուպատասխանով և ակտիվ քննարկումներով։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 12-ի թիվ 667-Ա/2 հրամանով «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիր» ուղեցույցը երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
02.10.2025


