Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ գրադարանի նոր սրահի բացման արարողություն ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը իր ուրախությունն արտահայտեց նոր գրադարանի բացման կապակցությամբ և շնորհավորեց ՀՄԿ երկարամյա գրադարանավար Կարինե Շատվորյանին մասնագիտական տոնի առթիվ։
Հաշվի առնելով համընդհանուր կրթության կազմակերպման՝ օրեցօր աճող պահանջները, ինչպես նաև կրթության կազմակերպման վերաբերյալ անընդհատ թարմացվող հրատարակությունները՝ ՀՄԿ գրադարանային ֆոնդը մշտապես համալրվում է ՀՄԿ բովանդակային մշակումներով, համընդհանուր կրթության կազմակերպմանն առնչվող այլ ձեռնարկներով, ուղեցույցներով ու հրատարակություններով:
Գրադարանում գործում է նաև հարմարավետ ընթերցասրահ, որտեղ ՀՄԿ աշխատակիցները կարող են օգտվել մասնագիտական գրականությունից, կազմակերպել աշխատանքային որոշակի գործողություններ։
Ի դեպ, www.hmk.am կայքն ունի «Առցանց գրադարան» բաժինը, որտեղ տեղադրված եռալեզու մասնագիտական գրականությունը՝ շուրջ 1560 անուն գրքեր, ձեռնարկներ, հոդվածներ, հետազոտություններ և այլն, հնարավորություն է տալիս ներգրավելու ավելի լայն լսարան՝ մատչելիություն ապահովելով մարզերի մեր գործընկերների, կրթության ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև ծնողական համայնքի համար։
Շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին՝ արժևորելով նրանց մասնագիտությունը և դերը կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:
07.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
