Իրազեկող միջոցառումներ ուսումնական հաստատություններում «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակում
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Կրթական համակարգի զարգացում կրթության մեջ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներառման միջոցով» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են իրազեկող միջոցառումները ծրագրում ընդգրկված 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Աշխատանքները կազմակերպվում են այդ հաստատությունների արդեն վերապատրաստված հոգեբանների կողմից, որոնք առաջնորդվում են իրենց հաստատությունների երեխաների պաշտպանության թիմերի կողմից մշակված ՀԱՀՍԱ տարեկան պլաններով։
Իրազեկման աշխատանքները միտված են կրթական համայնքի բոլոր շահառուների՝ ուսուցչական կազմի, ծնողական համայնքի, սովորողների, ինչպես նաև համայնքային կառույցների աշխատակիցների տեղեկացվածության բարձրացմանը։
Հանդիպումների ընթացքում ներկայացվում են․
- ✦ ՀԱՀՍԱ համակարգի ներդրման նպատակը և հիմնական սկզբունքները,
- ✦ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևորությունը,
- ✦ դպրոցում և համայնքում հոգեբանորեն ապահով ու աջակցող միջավայրի ձևավորման գործնական քայլերը։
Այս միջոցառումները նպաստում են ուսումնական հաստատություններում համագործակցային մշակույթի ամրապնդմանը, երեխաների հոգեսոցիալական բարեկեցությանն ուղղված համատեղ գործողությունների պլանավորմանը և ՀԱՀՍԱ համակարգի կայուն ներդրմանը։
26.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
