ՀՄԿ պաշտոնական կայքում գործում է «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը
ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պաշտոնական կայքում գործում է «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը, որտեղ տեղադրված են ոլորտին առնչվող իրավական փաստաթղթեր ու կարգավորումներ։
Նշենք, որ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում առկա հղումները թարմացվել են, համալրվել ոլորտի արդիական իրավակարգավորումներով, համապատասխանեցվել Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (Arlis.am) կատարված փոփոխություններին և իրավական ակտերի վերջին վերախմբագրված տարբերակներին։
Եղեք տեղեկացված և իրազեկ՝ այցելելով ՀՄԿ կայքի «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը։
04.11.2025