Դեկտեմբերի 3֊ը ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ է
Օրվա կարգախոսն է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական առաջընթացի խթանում ներառական հասարակության կայացման միջոցով»
Այն ուղղված է հանրային իրազեկվածության բարձրացմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը։
Աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են իրազեկման արշավներ, կրթության ոլորտին առնչվող քննարկումներ, մշակութային և սպորտային ներառական միջոցառումներ, ինչպես նաև նախաձեռնություններ, որոնք ուղղված են հասանելի և հավասար հնարավորությունների ընդլայնմանը։ Կարևոր է նաև կրթության ոլորտում ներառականության ապահովումը, որպեսզի յուրաքանչյուր երեխա սովորի հավասար պայմաններում, ստանա անհատական աջակցություն, օգտվի մատչելի միջավայրից և մասնակցի դպրոցական կյանքին առանց մեկուսացման։
Օրվա խորհուրդն ու նպատակն է ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիիրավ անդամ են, և նրանց իրավունքների պաշտպանությունն ու խտրականության վերացումը բոլորիս պատասխանատվությունն է։
03.12.2025


