«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ
2025թ. նոյեմբերի 29-ից ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որով վերափոխվում է երեխայի պաշտպանության ամբողջ համակարգը։
Նոր օրենքն ամրապնդում է պետության ու համայնքների պատասխանատվությունը երեխայի իրավունքների պաշտպանության գործում՝ պարտադիր ներգրավելով սոցիալական ծառայությունները և բազմապրոֆիլ մասնագետների։
Ներդրվում է դեպքերի հաշվառման ու մշտադիտարկման միասնական տեղեկատվական համակարգ, ինչպես նաև բռնության, բուլինգի ու շահագործման կանխարգելման և արագ արձագանքման հստակ մեխանիզմներ։
Վերակազմավորվում են խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ ապահովելու համար բոլոր երեխաների հավասար պաշտպանությունն ու բարեկեցությունը։
Այս ամենով ամրապնդվում է պետության՝ որպես երեխայի իրավունքների հիմնական ապահովողի և պատասխանատուի դերը՝ ընդլայնելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների մասնակցությունն ու պատասխանատվությունը երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում։
04.12.2025

