Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից 2025թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՄԻՏ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» թեմայով երկօրյա դասընթացներ ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար։
Վերապատրաստման դասընթացների նպատակն էր զարգացնել ՏՄԱԿ-ների մասնագետների հմտություններն ու մասնագիտական կարողությունները ուսումնական հաստատությունների ֆիզիկական և ուսումնական միջավայրերի մատչելիության ապահովման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար խելամիտ հարմարեցումների, կրթությանն աջակցող միջոցների արդյունավետ ընտրության և կիրառման ուղղությամբ։
Վերապատրաստումների ընթացքում իրականացվել են ինտերակտիվ գործնական աշխատանքներ՝ ուղղված խելամիտ հարմարեցումների մշակմանը անհատական ուսուցման պլանի (ԱՈւՊ) շրջանակում։ Անցկացվել են նաև դեպքերի վերլուծություն և խմբային քննարկումներ՝ միտված մասնակիցների վերլուծական և կիրառական կարողությունների ամրապնդմանը, կրթության մատչելիության ապահովման և ուսումնական հաստատությունների ներառականության գնահատման գործընթացների բարելավմանը։
29.12.2025


