2026թ․ հունվարի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էին հյուրընկալվել Հայ օգնության ֆոնդի «ԱՅՈ» ֆոնդահայթայթման հարթակի ներկայացուցիչները` տնօրեն Սառա Սթայթսի գլխավորությամբ։
Հանդիպումն ուղղված էր շարունակական համագործակցության հեռանկարների ու ռեսուրսների քննարկմանը, համատեղ նոր նախագծերի և անելիքների հստակեցմանը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությունը, անդրադարձավ համընդհանուր ներառական կրթության ներդրմանը և դպրոցներում անվտանգ ու ապահով կրթական միջավայրի, մասնավորապես ֆիզիկական միջավայրի մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովմանը։ Նա հանգամանալիորեն խոսեց մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման ուղղությամբ ՀՄԿ-ի կողմից իրականացվող գործընթացների մասին՝ կարևորելով Հայ օգնության ֆոնդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնելով շարունակական գործընկերության համար։
Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նոր ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման և իրագործման ուղղությամբ։
13.01.2026


