ՄԱՐՏԻ 21-ը ԴԱՈՒՆԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Այս օրը նշվում է ամբողջ աշխարհում՝ հիշեցնելով, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ հասարակության լիարժեք ու կարևոր մասն են, նրանք կարող են սովորել, աշխատել, ստեղծել ու ապրել ակտիվ կյանքով, եթե հասարակությունը ստեղծում է ներառական և աջակցող միջավայր։
2026 թվականի Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրվա կարգախոսն է «Միասին ընդդեմ միայնության»։
Օրվա ամենահայտնի խորհրդանիշներից է տարբեր գույների գուլպաներ կրելը, որը պարզ, բայց ազդեցիկ ուղերձ ունի․ մենք բոլորս տարբեր ենք, և հենց այդ տարբերություններն ու բազմազանությունն են մեզ միավորում։
Այս օրվա միջոցառումներն ուղղված են հասարակության իրազեկվածության բարձրացմանը, ներառական կրթության ու զբաղվածության խթանմանը, խտրականության և կարծրատիպերի դեմ պայքարին, ընտանիքներին և համայնքներին աջակցությանը, ինչպես նաև այն մտայնության ամրապնդմանը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկությունից, ունի կրթության, աշխատանքի, առողջապահության, հասարակական կյանքում լիարժեք մասնակցության իրավունք։
21.03.2026


