ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում իրականացվող հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի շրջանակում 2021թ․ օգոստոսի 13-15-ը Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցան Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթացները։
Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ավարտվեցին Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ տարածաշրջանների դպրոցների՝ բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող շուրջ 600 ուսուցիչների վերապատրաստումները, որոնք իրականացվեցին «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի վերապատրաստող մասնագետների կողմից։
Վերապատրաստումների լոգիստիկ աշխատանքներն իրականացնում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը։