Թեժ գիծ

ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թեժ գիծը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9։00-18։00-ը, ընդմիջում՝ 13։00-14։00

Թեժ գծի հեռախոսահամար՝ +374 10 552495

Թեժ գծի պատասխանատու՝ Լիլիթ Խալաֆյան, ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետ

‼️Տեղեկացնում ենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Կրթության տեսչական մարմնի, ՀՀ ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ

համագործակցությամբ ըստ իրավիճակի և անհրաժեշտության ձեռնարկում է միջոցառումներ՝ ուսումնական հաստատություններում բռնության (այդ թվում՝ բուլինգի) դեպքերին արձագանքելու և դրանց կանխարգելման աշխատանքներին համապատասխան ընթացք տալու համար։

‼️Բռնության (բուլինգի) դեպքերի վերաբերյալ ահազանգերի աճով պայմանավորված՝ հարկ ենք համարում նշել, որ մեր արձագանքը արձանագրված դեպքերին իրականացվում է հնարավորինս արագ և հասցեական։

Բռնության (բուլինգի) դեպքի վերաբերյալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ահազանգով և հանգամանքներով պայմանավորված՝ ՀՄԿ-ն իրականացնում է փորձագիտական խմբի այց ուսումնական հաստատություն, որտեղ անցկացվում է համալիր աշխատանք դեպքին առնչվող բոլոր կողմերի հետ։ Այցերի ընթացքում տեղի են ունենում հանդիպումներ և զրույցներ դպրոցի ուսուցիչների, վարչակազմի, հոգեբանի, սովորողների և ծնողների հետ։ Մի քանի փուլով ընթացող հետազոտական աշխատանքի արդյունքում հոգեբանի և փորձագետների պարզաբանումների, եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա կայացվում է համապատասխան որոշում և տրվում եզրակացություն։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի և համագործակցող կառույցների հետ համատեղ իրականացնում է աշխատանքներ խնդրին համալիր լուծում տալու համար։

ℹ️ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թեժ գիծը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 9։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

‼️Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։

ℹ️ Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները հասանելի են հետևյալ հղումով` https://bit.ly/3PGmoNY

Skip to content