Գրքի տոնին ընդառաջ ներկայացնում ենք մեր ձեռնարկները, որոնք ստեղծվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ տարիների ընթացքում կուտակած գիտելիքի, հարուստ փորձի և պրակտիկ գործունեության արդյունքում։
ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ձեռնարկը նախատեսված է ուսուցչի օգնականների, ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար: Այն ուղղված է ուսուցչի օգնականի պարտականությունների և անելիքների հստակեցմանը, ինչպես նաև՝ ուսուցիչների հետ համագործակցության ձևերի նկարագրությանը։
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից.
- ✦ ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները,
- ✦ ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները,
- ✦ ուսուցչի օգնականի և կրթական գործընթացին մասնակից բոլոր օղակների միջև համագործակցության կարևորությունը, համատեղ իրականացվող աշխատանքները:
Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից որպես ուսումնական նյութ։
Գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է կայքի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում: