ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿ
Մեթոդական ուղեցույց
Ուսուցչի օգնականների համար
Սույն ձեռնարկն ուղղված է ուսուցչի օգնականի պարտականությունների և
անելիքների հստակեցմանը, ինչպես նաև՝ ուսուցիչների հետ համագործակցության
ձևերի նկարագրությանը։
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։
Առաջին մասում ներկայացվում են ուսուցչի
օգնականի աշխատանքի մոդելները` նրա առջև դրված պահանջները և
պարտականություններն ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանի
Հանրապետությունում:
Երկրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի
գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների
ուղղությունները` որպես հանրակրթական ուսումնական հաստատության
մանկավարժական աշխատողի:
Երրորդ մասում ներկայացվում է ուսուցչի
օգնականի և կրթական գործընթացին մասնակից բոլոր օղակների միջև
համագործակցության կարևորությունը, համատեղ իրականացվող աշխատանքները,
որոնք միտված են ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացմանը: