Վերապատրաստման դասընթացներ Երևանի և Ստեփանավանի ՏՄԱԿ-ների մասնագետների համար
2021թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Լ․Զաքարյանի և Գ. Երանոսյանի կողմից իրականացվել են վերապատրաստման դասընթացներ Երևանի թիվ 1, 2, 3, 4 և Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար:
Վերապատրաստման դասընթացի թեման էր «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը շարժողական ֆունկցիաների խանգարումների դեպքում»:
Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Շարժողական հմտություններն ըստ հիմնական դասակարգումների», ինչպես նաև՝ «Խոշոր շարժունակության ֆունկցիայի դասակարգման համակարգ» և ️«Մանր շարժունակության ֆունկցիայի դասակարգման համակարգ» գնահատման գործիքները:
Վերապատրաստման դասընթացները կրելու են շարունակական բնույթ:
Notifications