2018 թ.-ի սեպտեմբերի 16-ին և 17-ին Վանաձորում տեղի ունեցան մասնագիտական եռօրյա վերապատրաստումներ` ուղված հոգեբանների գործնական հմտությունների բարելավմանը`«Զարգացման տարբեր խանգարումներով և հատուկ կարիքներով երեխաների հետ հոգեբանական աշխատանքի մեթոդները» թեմայով։ Այն կազմակերպվել էր «Save the children» կազմակերպության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ, իսկ նախաձեռնությունն իրականացվում Էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի մաս է կազմում և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը՝ մշակելով և կիրառելով օրենսդրական կարգավորումներ, մշտադիտարկման մեխանիզմներ, հանրային իրազեկում, ներառական քաղաքականության, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացում։
Սեմինարներին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերի խնամքի կենտրոնների, պետական համալսարանների և այլ հաստատությունների հոգեբաններ։ Այն վերաբերում էր զարգացման տարբեր խանգարումներ և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցության սկզբունքներին և առանձնահատկություններին։
Սեմինարը վարել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբաններ Սիրանուշ Անտոնյանն ու Լիլիթ Թովմասյանը։