«Երեխաների հոգեբանական հետազոտությունը» թեմայով սեմինար-խորհրդատվություն
2018թ. նոյեմբերի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Երեխաների հոգեբանական հետազոտությունը» թեմայով սեմինար-խորհրդատվություն, որը վարեց կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին մի շարք հարցադրումներ՝ հոգեբանի աշխատանքի սկզբունքների և առանձնահատկությունների, ինչպես նաև առաջնային կոնտակտի ձևավորման, հետազոտության նպատակների ու խնդիրների, տվյալների հավաքագրման ու մշակման, հետազոտման մեթոդիկաների քննարկման, հոգեբանական հետազոտման քարտի լրացման ձևի, վերլուծության ու բնութագրերի կազմման վերաբերյալ։
Անկաշկանդ և անմիջական մթնոլորտում քննարկվեցին մասնակիցների կողմից ներկայացված դեպքերը, որից հետո հնչեցին կարծիքներ և առաջարկություններ:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ շարունակական բնույթ կկրեն ամենամսյա սեմինար-խորհրդատվությունները։