2018 թվականի հոկտեմբերի 10-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում խորհրդատվությունների տրամադրման օր էր, որի մասին նախապես հայտարարվել էր ՀՄԿ կայքի և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Խորհրդատվություն ստանալու նպատակով կենտրոն են դիմել հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, բազմամասնագիտական թիմի անդամներ և ծնողներ: Այդ օրը ՀՄ կենտրոն էին եկել ծնողներ և մասնագետներ ոչ միայն Երևանից, այլև ՀՀ տարբեր մարզերից:
Խորհրդատվությունների շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները հիմնականում տրամադրել են տեղեկատվություն և պարզաբանումներ ՀՀ-ում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տնային ուսուցման կազմակերպման մեխանիզմների, «Երեխայի գործունեության գնահատման գործիքի» կիրառման և Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակման կարգի, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի երկրորդ մակարդակի գնահատման Եզրակացության և Արձանագրության, Անհատական ուսուցման պլանի մշակման կարգի վերաբերյալ: