«Կազմակերպության նպատակային կառավարում և անձնակազմի մոտիվացիա» թեմայով թրեյնինգային ծրագիր
Հուլիսի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկեց «Կազմակերպության նպատակային կառավարում և անձնակազմի մոտիվացիա» թեմայով թրեյնինգային ծրագիրը, որը վարում էր կենտրոնի տնօրեն Ա․Դավթյանը։ Երկու հանդիպումների ընթացքում քննարկվեցին «Կազմակերպության կառուցվածքային նախագծում» և «Նպատակային գործառույթների հստակեցում և գործընթացի կազմակերպում (ժամանակի կառավարում)» թեմաները։ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հատուկ դպրոցների տնօրենների ակտիվ մասնակցությամբ հանդիպումներն անցան հետաքրքիր, ուսուցողական և կառուցողական մթնոլորտում։