Հանդիպում ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների հետ
2019թ. ապրիլի 12-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հրավերով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր՝ տեսչական մարմնի աշխատակիցներին ծանոթացնել հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման ողջ գործընթացին, գնահատման փաստաթղթային փաթեթին, ԱՈՒՊ-ի կառուցվածքին և ՄԱԾԱՊ-ի լրացման հիմնական դրույթներին, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունների մեթոդաբանությանն ու ձևերին: Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում, ծավալվեց արդյունավետ քննարկում, նախանշվեցին հետագա հանդիպումները՝ հստակ թեմաների քննարկման և որոշակի խնդիրների պարզաբանման նպատակով: