10 տարիների համառ, վստահ և միասնական աշխատանք, որի անունն է «ՆՎԻՐՈւՄ»
Վերջերս լրացավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեության տասնամյակը:
Կենտրոնը գործում է 2007 թվականի օգոստոսի 20-ից: Այն ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի թիվ 5 հատուկ դպրոցի բազայի վրա` որպես բժշկահոգեբանամանկավարժական գնահատման ծառայություններ մատուցող հաստատություն:
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումն է, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումը:
Հաստատության բանիմաց աշխատողների նվիրված աշխատանքի շնորհիվ իրականացվել է երեխաների կրթական կարիքների գնահատում:
Իր անցած ճանապարհին բազմաթիվ դժվարություններ հաղթահարած այս կառույցը, որը միակն էր իր տեսակի մեջ հանրապետությունում, իրենց գործին նվիրյալ աշխատակիցների շնորհիվ այսօր հասել է մեծ հաջողությունների:
Վստահորեն կարելի է փաստել, որ հնարավոր չէ նշել մի հաստատություն, որտեղ երեխայի, ծնողի և մասնագետների համագործակցությունը լինի այդքան արդյունավետ:
Հայտնի է, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումր պետք է իրականացվի երեխայի կենսագործունեության բնական միջավայրում: Այդ առումով կաևրոր նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ կենտրոնը գործում էր հատուկ դպրոցի հիմքի վրա: Դպրոցի արհեստավարժ աշխատակազմի և կենտրոնի մասնագետների սրտացավ և պատասխանատու վերաբերմունքի արդյունքում ոչ միայն իրականացվում էր երեխաների կարիքների գնահատում, այլ նաև հաստատությունը դարձել էր մի յուրօրինակ գիտամեթոդական կենտրոն, որի մասնաճյուղերը գործում էին Լոռւ և Սյունիքի մարզերում, ինչը հնարավորություն էր ընձեռում տեղում իրականացնել այդ մարզերի երեխաների հոգեբանամանկավարժական գնահատումը` մատուցելով համապատասխան ծառայություններ: Այս ամենին պետք է հավելել նաև, որ կենտրոնի մասնագետները ստեղծման օրվանից մշտական կապի մեջ են բոլոր ուսումնական հաստատությունների հետ` դրանցում ստեղծված բազմամասնագիտական թիմերին ցուցաբերելով մեթոդական աջակցություն:
Հարկ է նշել, որ այդ գործում զգալի դեր ունի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վ.Կատինյանի նախաձեռնությամբ հրատարակվող ամենամյա գիտամեթոդական «Տեղեկագիր»-ը, որտեղ հոդվածներով հանդես են գալիս հանրապետության լավագույն մանկավարժները և կենտրոնի աշխատակիցները:
Տարիների ընթացքում տիկին Վ.Կատինյանի ջանքերի շնորհիվ կենտրոնը համագործակցել է տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ` ստանալով մշտական աջակցություն:
Վ.Կատինյանի երկարամյա անձնվեր աշխատանքը և անմնացորդ նվիրումը իր գործին գնահատվել է ըստ արժանվույն. ի թիվս բազմաթիվ կառավարական պարգևների` նա արժանացել է վաստակավոր մանկավարժի կոչման:
Հաշվի առնելով Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կարողությունները ու մասնագիտական ներուժը` ՀՀ կառավարությունը համընդհանուր ներառական կրթության անցման օրենսդրական նախաձեռնության շրջանակներում 2017 թվականի հունվարի 12-ի որոշման համաձայն «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրո» ՊՈԱԿ-ը վերակազմավորել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Համոզված ենք, որ մանկավարժահոգեբանական կենտրոնը այսուհետ ևս կշարունակի իրականացնել իր առաքելությունը և մարդասիրական գործունեությունը` արժանանալով հանրության և պետության բարձր գնահատանքին և խրախուսանքին:
Շնորհավոր կենտրոնի տասնամյակը: