Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչական համակազմի վերապատրաստման դասընթացներն արդեն մեկնարկել են:
ՀՄԿ վերապատրաստող մասնագետները Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում են։ Սեմինար դասընթացի թեման է՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում»: