Հայտարարությունների պահոց

Ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, ԱՊՀ երկրների և ՌՖ Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հատուկ կրթության մասնագիտական խորհրդի ընդլայնված կազմով համագումարի միջազգային գիտակրթական ֆորումի «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» հեռուստակամրջի շրջանակում տեղի կունենա «Հատուկ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցություն․ տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտակրթական կլոր սեղան առցանց հանդիպում։

Համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից զեկույցով հանդես կգա նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը։

Զեկուցման թեման է՝ «Ներառական կրթության համակարգը և զարգացման հեռանկարները Հայաստանում»։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✦ Հատուկ կրթության համակարգեր, տարածաշրջանային փորձ, առանձնահատկություններ, ժամանակի մարտահրավերներ․

✦ Կրթության ներառական համակարգեր և մանկավարժահոգեբանական աջակցություն Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց և հաշմանդամներին, տարածաշրջանային փորձ․

✦ Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցականների և դպրոցականների, ինչպես նաև նրանց ընտանիքներին և խնամողներին տրամադրվող միջգերատեսչական համապարփակ աջակցության մոդելներ․

✦ Առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և հաշմանդամներին տրամադրվող մասնագիտական ուղղորդման և ուսուցման կազմակերպչական, ուսումնամեթոդական, խորհրդատվական և մոնիթորինգային աջակցություն․

✦ Վաղ մանկական աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական և բժշկասոցիալական աջակցության տրամադրում․

✦ Կոկլեար ինպլանտներ ունեցող երեխաներին բժշկամանկավարժահոգեբանական աջակցություն․

✦ Առողջության սահմափակ հնարավորություններ ունեցող անձանց և հաշմանդամներին սոցիալ-մշակութային ուղղորդում միջին մասնագիտական և բարձրագույն կրթության հաստատություններում։

Ապրիլի 8-ին, ժամը 14:00-15:00, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԹԵՄԱ՝ «Բուլինգի կանխարգելումն ու նվազեցումը կրթական միջավայրում»

Քննարկման հարցեր.

✦ բուլինգի հիմնախնդիրը ՀՀ դպրոցներում,

✦ բուլինգի նվազեցման և կանխարգելման հարցում մանկավարժների պարտականությունները,

✦ բուլինգի հիմնախնդրի իրավական կարգավորումները,

✦ կրթական միջավայրում բուլինգի նվազեցման համակարգային մոտեցումները:

Խոսնակներ`

✦ Արաքսիա Սվաջյան — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն,

✦ Իրինա Ալեվերտ — «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության նախագահ,

✦ Իվետտա Շահբազյան — Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի — երեխաների իրավունքների բաժնի պետ,

✦ Աիդա Մուրադյան — «Վորլդ վիժըն Հայաստան» կազմակերպության «Հասանելի սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար,

✦ Աշխեն Դաշյան — իրավական փորձագետ,

✦ Ալինա Մանուկյան — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետ-հոգեբան։

Միջոցառումն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցության շրջանակում իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Պանելային քննարկմանը կարող եք հետևել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմամբ:

Քննարկվող թեմային վերաբերող ձեր հարցերը կարող եք ուղղել խոսնակներին՝ նախապես կամ միջոցառման ընթացքում գրելով մեր ֆեյսբուքյան էջին:

Ապրիլի 7-ին, ժամը 11:00, հրավիրում ենք ցանկացողներին ներկա գտնվել
«ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ» խորագրով նկարների ցուցահանդեսի բացմանը։

Միջոցառման հյուրն է ՀՀ վաստակավոր նկարիչ
Աննա Հարությունյանը։

Ցուցահանդեսին ներկայացվելու են զարգացման առանձնահատկություններ ունեցող նախադպրոցականների աշխատանքները։

Ցուցահանդեսին ներկա են լինելու նաև բազմաթիվ հյուրեր, ծնողներ, արվեստի ներկայացուցիչներ և այլք։

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ

Մեր հասցեն է՝ ք․Երևան, Քաջազնունի 12

էլ․հասցե՝ info.hmkentron@gmail.com

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Մարտի 25-ին և 26-ին, ժամը՝ 14:30-17:30 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի կունենա երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված տիֆլոմանկավարժների և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար:

ԹԵՄԱ՝ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները»

Դասընթացը կվարի ՀՄԿ վերապատրաստող-մեթոդիստ, տիֆլոմանկավարժ, մ․գ․թ․, դոցենտ Սուսաննա Մուրադյանը։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել տեսողության խանգարումներ ունեցող սովորողների զարգացման առանձնահատկություններին, սոցիալ-հոգեբանական հարմարեցման հիմնական ուղիներին, տարածության մեջ կողմնորոշվելու կարողության զարգացման առանձնահատկություններին, արդի խնդիրներին, հիմնական հասկացություններին, սկզբունքներին, դասակարգմանը։

Դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։

Հանդիպումը լինելու է առկա ձևաչափով:

Մասնակիցների քանակը սահմանափակ է։

Հունվարի 25-ին և 26֊ին Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիան, համագործակցելով Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, կազմակերպում է «Առաջնային օգնություն սթրեսային իրավիճակներում» թեմայով երկօրյա առցանց դասընթաց հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների,
հատուկ մանկավարժների համար
, ովքեր աշխատում են երեխաների և մեծահասակների հետ և կարող են աջակցել սթրեսային և ճգնաժամային տարբեր իրավիճակներում։

Դասընթացը կվարի Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցացիայի հոգեբան, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:

Երկօրյա դասընթացում ներառված են հետևյալ հիմնական թեմաները՝

✦ Ի՞նչ է առաջնային հոգեբանական օգնությունը (ԱՀՕ), նպատակները

✦ Ո՞վ և ե՞րբ կարող է տրամադրել ԱՀՕ

✦ ԱՀՕ տրամադրման հիմնական կառուցվածը և քայլերը

✦ Արդյունավետ և գրագետ հաղորդակցումը ԱՀՕ ցուցաբերելիս

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։
2020թ․ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը անցում են կատարել համընդհանուր ներառական կրթության, որի շրջանակներում վերոնշյալ մարզերի բոլոր դպրոցներն իրականացնելու են ներառական կրթություն: Այս գործընթացի արդյունավետ կազմակերպման կարևորագույն նախապայման է մանկավարժների կարողությունների զարգացումը:
ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր մարզում ընտրվելու են 10-ական մանկավարժներ, որոնք կմասնակցեն ՀՄԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և, կիրառելով մենթորական աջակցության մոդուլն ու գործիքակազմը, հանրակրթական դպրոցների իրենց կցված ուսուցիչների համար կիրականացնեն շարունակական աջակցության ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Ծրագրին դիմելու գլխավոր նախապայմաններից է՝

  • ✦ ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
  • ✦ լինել Գեղարքունիքի կամ Կոտայքի մարզի բնակիչ
  • ✦ լինել գործող ուսուցիչ
  • ✦ ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
  • ✦ ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
  • ✦ մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն եւ ճկունություն
  • ✦ տիրապետել համակարգչային ծրագրերի (Word, Excel, Powerpoint եւ այլն)
  • ✦ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
  • ✦ ունենալ կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություն եւ նախաձեռնողականություն

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը իրենց աշխատանքային կենսագրությունն (CV) ու հետաքրքրվածության նամակն (պարտադիր) ուղարկել info.hmkentron@gmail.com էլ․հասցեով:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին։

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել
+374 10 552495 հեռախոսահամարով։

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է կազմակերպում այն երեխաների համար, որոնք կունենան դրա կարիքը։

Գործընթացում կներգրավվեն նաև դպրոցների հոգեբանները՝ ուսումնական հաստատությունում այդ մասնագետի առկայության դեպքում։ Այդ նպատակով կգործի նաև անվճար թեժ գիծ՝ 08-0001-007՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով։ Վերոնշյալ թեժ գիծը գործում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության ծրագրի շրջանակում, որն իրականացնում էր Մանկական զարգացման հիմնադրամը, և նախատեսված էր արտակարգ իրավիճակով պայմանավորված հոգեբանական աջակցություն տրամադրելու համար։

Սկզբնաղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հարգելի ծնողներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերսկսում է մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունների տրամադրումը՝

1. լոգոպեդ

2. հատուկ մանկավարժ

3. հոգեբան

4. արտ-թերապիա

5. պարային թերապիա

Այս ծառայությունները նախատեսված են զարգացման բարդ և բազմակի խնդիրներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների համար։

2020-2021 ուսումնական տարվա համար կատարվում է երեխաների հավաքագրում։ Այն ծնողները, ովքեր հետաքրքրված են, կարող են գրանցվել՝ զանգահարելով (010) 559-451 հեռախոսահամարով, կամ այցելել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ ք․Երևան, Քաջազնունի 12:

Սիրով սպասում ենք մեր փոքրիկ այցելուներին:

Skip to content