«Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկ

«ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ»
ՁԵՌՆԱՐԿ մանկավարժների եվ հոգեբանների համար

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՄԿ-ի կողմից մշակվել և լույս է տեսել «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԼԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ» ձեռնարկը՝ նախատեսված մանկավարժների և հոգեբանների համար։
Ձեռնարկի նպատակն է՝

  • ✦ նվազեցնել բուլինգի դրսևորումները հանրակրթական ուսումնական հաստատություններում,
  • ✦ արդիականացնել մանկավարժների կարողությունները բուլինգի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ,
  • ✦ դարձնել սովորողներին առավել իրազեկ և պաշտպանված նման իրավիճակներում,
  • ✦ նպաստել առանց բռնության միջավայրի ստեղծմանն ու կայացմանը:
Այն ներառում է տարբեր ռեսուրսներ՝ որպես պրակտիկ գործիքակազմ առավելագույն հնարավորություններ ապահովելով դպրոցներում բուլինգի հաղթահարման և կանխարգելման համար (սցենարներ, դերախաղեր, տեսանյութեր, բուլինգի բացահայտման և հաղորդման նպատակով սովորողների հետ արդյունավետ զրույցներ և քննարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր)։
Ուսուցիչների և հոգեբանների համար նախատեսված այս ձեռնարկը՝
  • ✦ կօգնի գործնականում ծանոթանալ երեխաների պաշտպանությանն առնչվող հիմնական հասկացություններին և սկզբունքներին,
  • ✦ հասկանալ, թե ինչ է նշանակում համակարգված մոտեցում ցուցաբերել երեխաների պաշտպանությանը,
  • ✦ ինչպես ստեղծել անվտանգ միջավայր ուսումնական հաստատությունում բոլոր սովորողների համար,
  • ✦ ինչպես նաև արդյունավետ կերպով կանխարգելել և հաղթահարել երեխաների հանդեպ բուլինգի ցանկացած դրսևորում:

Skip to content