Սոցիալական, մշակութային և կրթական ոլորտում տեղի ունեցող արդի փոփոխություններով պայմանավորված՝ հետզհետե ավելի կարևորվում և համակողմանի է դառնում դպրոցի հոգեբանի դերը։
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է դպրոցների հոգեբանների վերապատրաստման դասընթացներ, որոնց համար հիմք է հանդիսանում ՀՄԿ-ի կողմից մշակված «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ» ձեռնարկը՝ նախատեսված դպրոցի հոգեբանների համար։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 12-ի 667-Ա/2 հրամանով «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիր» ձեռնարկը երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Դասընթացների հիմնական նպատակն է բարելավել հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականություններով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կարողությունները մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդիականացման միջոցով, ինչպես նաև ապահովել միասնական մոտեցում հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայություններ իրականացնելիս/ծառայությունների ուղղությամբ։
Դասընթացավարներն են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստողներ Անի Ավագյանը և Արմինե Հայրապետյանը։
Դասընթացներն իրականացվում են երկու փուլով։ Առաջին փուլի ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբաններին տրամադրվում են տեսական գիտելիքներ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի դերի և գործառույթների վերաբերյալ։ Երկրորդ փուլը միտված է հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործիքակազմի վերաբերյալ գործնական հմտությունների ձևավորմանը։
18.03.2025