2025թ․ ապրիլի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էին հյուրընկալվել Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության ամբիոնի դոկտորանտներ Տոկտարբեկովա Կուրալայը, Սաուրիկովա Բագլանը, Օսպանկուլովա Դինարան` Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյանի ուղեկցությամբ։
Հյուրերը հանդիպեցին ՀՄԿ անձնակազմի հետ, ովքեր հանգամանալիորեն ներկայացրեցին համընդհանուր ներառական կրթության կազմակերպման գործընթացը Հայաստանում։ Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին մեր մասնագետներին․ ծանոթացան Կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին։ Փորձի փոխադարձ ներկայացումն ուղեկցվեց կառուցողական քննարկումներով, որոնք վերաբերում էին ոլորտում առկա խնդիրներին, դրանց հաղթահարմանն ուղղված ժամանակակից մոտեցումներին ու ռազմավարություններին։
Ղազախ գործընկերներն իրենց հերթին անդրադարձ կատարեցին Ղազախստանում ներառական կրթության ոլորտում առկա իրավիճակին և դժվարությունների հաղթահարման իրենց մեթոդներին ու մոտեցումներին: Նախանշվեցին համագործակցության հեռանկարները՝ ներառական կրթության ոլորտում արդյունավետ փորձի փոխանակման, նորարարական մեթոդներին ծանոթանալու և դրանք կիրառելու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։
18.04.2025