ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2025թ․ հունիսի 19-ին անցկացվեց «ԼՍՈՒՄ ԵՄ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ. ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ» թեմայով առցանց դասընթաց ծնողների համար (երկրորդ մաս)։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը։
Դասընթացի առանցքում երեխայի նկատմամբ սերն ու նրա տարբեր դրսևորումներն էին, ծնող-երեխա հարաբերությունների կառուցման յուրահատկությունները, երեխային աջակցելու տարբեր մոտեցումները։ Ընդգծվեց երեխայի սիրո լեզուն բացահայտելու և նրա հետ այդ լեզվով խոսելու կարևորությունը, որը հիմնարար է երեխայի և ծնողի միջև վստահության ձևավորման տեսանկյունից։
Բանախոսը ներկայացրեց տարբեր գործոններ, որոնք կարևոր են երեխայի ինքնադրսևորման, համակողմանի զարգացման և աշխարհի հետ հարաբերությունների կառուցման համար։ Անդրադարձ կատարվեց երեխային աջակցելու տարբեր ռազմավարություններին, որոնք կնպաստեն նրա մոտ ինքնավստահության, համարձակության և ինքնուրույնության ձևավորմանը։
Դասընթացը կրում էր ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները նույնպես կիսվեցին սեփական փորձով՝ ստանալով իրենց հուզող հարցերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն դասընթացավարի կողմից։
Հետևեք մեր էջին՝ «Երեխայի արդյունավետ կրթության և սոցիալական ներառման երաշխիքներ» թեմայով վերապատրաստման դասընթացների շրջանակներում իրականացվող հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
20.06.2025