Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Կանանի» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Սոցիալականացում առանց խտրականության. առողջ հույզերի և հավասար հնարավորությունների խթանում» ծրագրի շրջանակում 2025թ․ փետրվարի 7-ին և 10-ին անցկացվեց «Գենդերային կարծրատիպերի ճանաչում և կանխարգելում» թեմայով կարողությունների զարգացման մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին Գյումրի և Վանաձոր քաղաքների 31 ՔՀԿ և մեդիա ներկայացուցիչներ։
Դասընթացը վարում էր ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։ Դասընթացի մոդուլը՝ «Գենդերային կարծրատիպերի հաղթահարումը ապահով և անվտանգ միջավայրի ստեղծման համատեքստում․ գենդեր և հույզ» մշակվել է ՀՄԿ փորձագետների կողմից:
Վերապատրաստումը միտված էր գենդերային կարծրատիպերի ճանաչման վերաբերյալ մասնագետների իրազեկվածության բարձրացմանը՝ նրանց փոխանցելով համապատասխան գործիքներ, մեթոդներ և հմտություններ, որոնք ուղղված են գենդերային խտրականության կանխարգելմանը և բացառմանը՝ ապահովելով հաջողության հասնելու հավասար հնարավորություններ բոլոր սովորողների համար անկախ սեռային պատկանելությունից:
Վերապատրաստված կազմակերպությունները հնարավորություն ունեն դիմելու «Սոցիալականացում առանց խտրականության. առողջ հույզերի և հավասար հնարավորությունների խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարված ենթադրամաշնորհին:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից։
28.02.2025