ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ | Ձեռնարկ մանկավարժների համար

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Ձեռնարկ մանկավարժների համար

Այս մեթոդական ուղեցույցի նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներին կրթության դժվարություններ ունեցող երեխաների հաղորդակցման կարողությունների, ինքնուրույնության, դժվարությունները հաղթահարելու ունակությունների, ուսուցման ու զարգացման դժվարությունների հաղթահարման գործընթացում։
Ձեռնարկում առաջարկվում են մեթոդիկաներ, որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների երրորդ և չորրորդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների ինքնուրույն կյանքի և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, այնպիսի կրթական միջավայրի ապահովմանը, որը բնութագրվում է մատչելիությամբ, երեխաների կյանքին և կրթական կարիքներին հարմարեցվածությամբ և զարգացնող բնույթով։
Ձեռնարկը ներառում է շեշտադրումներ ուսուցման գործնական ուղղվածության (առարկայական, խաղային, հաղորդակցական, կառուցողական, կերպարվեստային, աշխատանքային գործունեություն) և շրջակա աշխարհի մասին գիտելիքների ու կարողությունների ձեռքբերման, դրանց կիրառման և ամրապնդման, ինչպես նաև երեխաների սոցիալական փորձի ձևավորման ուղղությամբ:

Skip to content