ՍՈՑԻԱԼ-ՀՈՒԶԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԱՍԱԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ձեռնարկ մանկավարժների համար
Ձեռնարկը նախատեսված է մանկավարժների համար որպես գործնական ուղեցույց, որը կնպաստի կրթական միջավայրում սոցիալ-հուզական ուսումնառության ինտեգրմանը։ Բովանդակությունը ներառում է թե՛ տեսական հիմքեր, թե՛ կիրառական մոտեցումներ, որոնք ուղղված են երեխայի հուզական ինտելեկտի, ինքնակարգավորման, համագործակցության և ապրումակցման զարգացմանը: Այն հնարավորություն է տալիս մանկավարժներին գործնական օրինակների, վարժությունների միջոցով ավելի խորաթափանց մոտեցում ցուցաբերել աշակերտների կարիքներին և նպաստել նրանց համակողմանի զարգացմանը։ Ձեռնարկում ներառվել են նաև սոցիալ-հուզական մի շարք հմտությունների ձևավորմանը միտված թեմատիկ հանդիպումների օրինակներ, որոնք հնարավոր է կիրառել տարբեր դասաժամերի ընթացքում, ինչպես նաև որոշ գործիքներ, որոնց կիրառումը հնարավորություն կտա աշակերտներին ոչ միայն ճանաչել ու գիտակցել սեփական հույզերն ու դրանց առաջացման պատճառները, այլև գնահատել ու կառավարել դրանք: