Դեղինը՝ ուրախություն, կարմիրը՝ զայրույթ, կապույտը՝ տխրություն… այս փոքրիկ պատմությունը երեխաներին սովորեցնում է տեսնել, լսել ու զգալ հույզերը գույների լեզվով։
«Մուկը» մեղմ և գունավոր պատմություն է՝ հույզերը ճանաչելու և արտահայտելու մասին։ Փոքրիկ մկնիկի օգնությամբ երեխաներն անցնում են գույների ու հույզերի մի ուղի, որը ոչ միայն ճանաչողական է, այլև զգայական, և շատ համով։
Տեսանյութը այնպես է կառուցված, որ փոքրերը ցանկանում են նորից ու նորից դիտել այն, կրկնել մկնիկի հետ բառերը, գույները և հույզերը։ Սա ստեղծում է հիանալի հնարավորություն՝ հուզական բառապաշար ձևավորելու համար՝ խաղային, երաժշտական և պատկերային հենքով։