«ԱՆԳԼԵՐԵՆ 3» աշխատանքային գիրք-տետր

«ԱՆԳԼԵՐԵՆ 3»
Աշխատանքային գիրք-տետր

Այս աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների երրորդ դասարանի «Անգլերեն» առարկայի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է: Ձեռնարկում ընդգրկված են մատչելի առաջադրանքներ, որոնք անգլերենի ուսուցումը կդարձնեն հետաքրքիր ու հասանելի բոլոր սովորողների համար։ Առաջադրանքների թեմատիկ բովանդակությունը կառուցված է այնպես, որ համադրում է գիտելիքներ տարբեր բնագավառներից՝ ապահովելով միջառարկայական կապեր հանրակրթական մյուս առարկաների հետ։ Աշխատանքային գիրք-տետրը ներառում է գործնական առաջադրանքներ, որոնք ենթադրում են սովորողի կողմից տարբեր գործողությունների իրականացում՝ նկարել, դիտել, լսել, երգել և այլն, և օգնում են օտար լեզվի ուսուցումը զուգորդել խոսքի և լսողության հմտությունների զարգացմամբ։
Ձեռնարկում զետեղված են նաև անիմացիաներ և թվային խաղեր, որոնք ուղղված են իմաստալից ուսումնական փորձառությունների խթանմանը։

Skip to content