«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 3» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 3»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«Ես և շրջակա աշխարհը 3» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցի հիմքում տասներկուամյա հանրակրթական ուսումնական հաստատության 3-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշչային և ծրագրային պահանջներն են, որոնք միտված են կրթական դաշտում հասանելի, որակյալ ու ներառական պայմանների ապահովմանը։
Մեթոդական ուղեցույցի նպատակն է լուսաբանել աշխատանքային գիրք-տետրի կազմման սկզբունքները, աջակցել առարկան դասավանդողներին՝ ուսման դժվարություններ ունեցող սովորողների առջև ծառացած ուսումնական խնդիրները հաղթահարելու, նրանց ուսումնառությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Կարևորվել է նաև անդրադարձը հետադարձ կապի ապահովմամբ՝ սովորողների հետ կազմակերպվող գործունեության հետագա քայլերն ավելի պարզորոշ ու նպատակային դարձնելու տեսանկյունից, ինչը նպաստում է ճիշտ, գրագետ պլանավորմանն ու գնահատմանը։

Skip to content