«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 3»
աշխատանքային գիրք-տետր
«Կերպարվեստ 3» աշխատանքային գիրք-տետրը կազմված է հանրակրթության չափորոշիչների առաջադրված խնդիրների, առարկայական գիտելիքների վերջնարդյունքների պահանջների և համապատասխան կարողունակությունների ձևավորման հիմքով: Գիրք-տետրը ներառում է այնպիսի ընդհանրական գիտելիքներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս կերպարվեստային գրագիտության առանցքային հասկացությունների և նրանց ներքին կապերի ու առնչությունների մասին: Առաջադրանքները հարմարեցված են սովորողների տարբեր կարողությունների ու հնարավորությունների բացահայտմանը, դրանց զարգացմանը և ընդհանուր առմամբ օգնում են զարգացնել կերպարվեստային հմտություններ։ Դրանք բովանդակում են այնպիսի գիտելիքների և հմտությունների կիրառում և ամրապնդում, որոնք աշակերտները յուրացրել են նախորդ ուսումնական տարիների ընթացքում, ինչպես նաև ենթադրում են ուսումնական տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքների արտահայտում: Հանձնարարություններն ուղղված են կերպարվեստային օրինաչափությունների բացահայտմանը սովորողների սեփական փորձառությամբ, տարբեր նյութերի օգտագործմամբ և տեխնիկական տարբեր հնարավորություններով, զարգացնում են սովորողների տարածական պատկերացումները և ծավալային ընկալումը, գույնի, համաչափության, պարզ երկրաչափական պատկերների և մարմինների մեջ աշխարհը տեսնելու և բացահայտելու ունակությունները: