«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 3»
աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
Այս մեթոդական ուղեցույցը մշակվել է «Տեխնոլոգիա 3» աշխատանքային գիրք-տետրին կից առաջադրանքների մեթոդական սկզբունքների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դրանց իրականացման առանձնահատկությունների մեկնաբանման և արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով: Ուղեցույցում ներկայացված են գիրք-տետրով աշխատելու մեթոդաբանությունը, մոտեցումները, յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման նպատակն ու տրամաբանությունը, մեկնաբանվում են յուրաքանչյուր առաջադրանքի կատարման քայլաշարն ու հաջորդականությունը։
Ձեռնարկն ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատությունների երրորդ դասարանի «Տեխնոլոգիա 3» աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։