2025թ․ սեպտեմբերի 19-20-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի գործունեության կազմակերպումը դպրոցում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց, որը կազմակերպվել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։
Դասընթացավարներն էին հոգեբաններ Անուշ Ալեքսանյանը և Լիլիթ Չոբանյանը։
Դասընթացն ուղղված էր հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության արժևորման և հետևողական զարգացման, դրա ազդեցությունն ու կիրառական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Վերապատրաստման թեմաներն առանձնացված էին չորս հիմնական բլոկներով՝
- ✦ սովորողների հետ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքի ձևերն ու մեթոդները,
- ✦ սովորողների հոգեկան առողջության առանձնահատկություններն ու ռիսկերը,
- ✦ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքը մանկավարժական աշխատողների,
- ✦ սթրեսի և կոնֆլիկտի կառավարումը հանրակրթական ուսումնական հաստատություններում։
Վերապատրաստումն ուղեկցվում էր դեպքերի ու իրավիճակների քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերն ու մոտեցումները։
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ։
23.09.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
